Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը՝ հայտարարելով, որ ոչ ոք չի կարող հեռացնել Իրանին այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն էր զգուշացրել, որ Իրանի ֆուտբոլիստների «կյանքն ու անվտանգությունը» ԱՄՆ-ում կարող են վտանգված լինել։
«Իրանի ազգային ֆուտբոլի թիմը ողջունել է աշխարհի առաջնությունը, բայց ես իսկապես չեմ կարծում, որ նրանք պետք է այնտեղ լինեն՝ իրենց կյանքի և անվտանգության համար», - գրել էր Թրամփը իր Truth Social հարթակում։
Իրանի թիմն արձագանքել է. «Աշխարհի առաջնությունը պատմական և միջազգային իրադարձություն է, և այն ղեկավարվում է ՖԻՖԱ-ի կողմից, ոչ թե որևէ անհատի կամ երկրի»։
Ավելի վաղ իրանական թիմը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ Միացյալ Նահանգներին չպետք է թույլ տալ համատեղ անցկացնել առաջնությունը, եթե նրանք չեն կարող ապահովել բոլոր մասնակից թիմերի անվտանգությունը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոին էլ հայտարարել էր, որ իրանցի ֆուտբոլիստներին սպասում են անկախ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմից։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից բռնկված պատերազմը վիճահարույց է դարձրել Իրանի մասնակցությունը ամռանը անցկացվող մրցաշարին, որը համատեղ հյուրընկալում են ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։
Ավելի ուշ Թրամփը մի նոր հաղորդագրություն էլ է հրապարակել իր սոցիալական ցանցում՝ ընդգծելու համար, որ միջոցառումը անվտանգ կլինի աշխարհի բոլոր խաղացողների և հանդիսատեսի համար. «Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում է ՖԻՖԱ աշխարհի առաջնության հյուրընկալմանը։ Տոմսերի վաճառքը «ռեկորդային է»»։