Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում Անկախության հռչակագրին. Ջուլհակյան

Մինչև տարեվերջ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը և կսկսվի լայն հանրային քննարկում, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը:

Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում Անկախության հռչակագրին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ըստ էության առաջին անգամ պաշտոնապես հաստատելով այն դիրքորոշումը, որ ուներ վարչապետը:

Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի անդամ չէ:

Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:

Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ին հունիսի 7 -ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, մինչդեռ նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում: Իսկ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայները: ՔՊ-ն ունի ընդամենը 64 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն:

XS
SM
MD
LG