Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Հեսսենյան մրցանակի 25 000 եվրոն կհանձնի կառավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսենյան խաղաղության մրցանակը, 18-ը սեպտեմբերի, 2026թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսենյան խաղաղության մրցանակը, 18-ը սեպտեմբերի, 2026թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեսսենյան խաղաղության մրցանակաբաշխության շրջանակում ստացել է 25 000 եվրո մրցանակ, որն ըստ ընթացակարգի հանձնելու է պետությանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարությունից։

Հայաստանի հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերները պետք է հանձնվեն պետությանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ստացել էր «Զայեդ» մարդկային եղբայրության համար նախատեսված 500 000 դոլար մրցանակը։ Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմն այն ավանդ է դրել։ Կառավարությունից հայտնել են, որ Հեսսենյան մրցանակով նախատեսված 25 000 եվրոն ևս համանման ձևով ավանդ է դրվելու։

«Ակնկալվում է, որ համապատասխան որոշման նախագիծը հավանության կարժանանա կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում», - հայտնել են կառավարությունից։


​
XS
SM
MD
LG