Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Գերմանիայի Հեսսենի երկրամասի խորհրդարանը եռ օգոստոսին հայտարարել էր, որ 2018 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Փաշինյանն առաջ է մղել ժողովրդավարական բարեփոխումները և Հայաստանը մոտեցրել Եվրամիությանը։
Պաշտոնական կայէջքում նշված է, որ 51-ամյա նախկին լրագրողը մրցանակի է արժանանում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր քաղաքականության համար։ Հիշատակվում է, որ 2025 թվականի օգոստոսին երկու երկրները ԱՄՆ միջնորդությամբ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։
Մրցանակի հոգաբարձուների խորհրդի գնահատմամբ՝ Փաշինյանը ռազմական սրման փոխարեն նախընտրում է դիվանագիտությունն ու քաղաքական բանակցությունները։
Անցած տարի մրցանակը ստացել էր կոլումբիացի բնապահպան ակտիվիստ Ջանի Սիլվան։ Մրցանակի նախկին դափնեկիրների թվում են Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացի մասնակից Ջոն Հյումը, ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա Սադակո Օգատան, ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Դալայ Լաման և այլ հայտնի անձինք։