Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու նրա աջակցությունն ստացող «Հեզբոլան»: Պատերազմի ընթացքում առաջին մամուլի ասուլիսին նա ասել է, որ նաև փորձում են պայմաններ ստեղծել, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա հեռացնել «դաժան բռնակալ ռեժիմին, որը ճնշում է նրանց գրեթե կես դար»։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ղեկավարին: Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց, ապա նշել է, որ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է և չի ներկայանում հանրությանը:
Իսրայելի զինուժը հայտարարել է, որ Լիբանանում հարվածել է «Հեզբոլա»-ի հրամանատարական կետերին, որոնք օգտագործվում են Իսրայելի վրա հարձակումների համար: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: