Իրաքի Էրբիլ շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ֆրանսիացի վեց զինվոր, որոնք ահաբեկչության դեմ պայքարի պատրաստություն էին անցնում իրաքցի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի զինված ուժերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ավելի ուշ տեղեկացրել է, որ զինվորներից մեկը մահացել է՝ դրա համար մեղադրելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:
«Նրանց (ֆրանսիացի զինվորների) ներկայությունն Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում է։ Իրանի պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները», - ասել է Մակրոնը։
Հայտնի չէ, թե որտեղից է ժամանել անօդաչուն, և ով է այն գործարկել։
Սա ֆրանսիացի զինվորի առաջին հաստատված մահն է Միացյալ Նահանգների և Իսրայելի Իրանի դեմ զանգվածային հարձակումից ի վեր: Ֆրանսիան չի մասնակցում ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններին։