Գրենլանդիայի թեման կքննարկվի այսօր Մյունխենում մեկնարկող անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում։
Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը։ Դանիական կառավարության ղեկավարի խոսքով՝ Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումներն ինքը պատրաստվում է քննարկել Մյունխեն ժամանող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Reuters-ի տեղեկություններով բանակցություններին մանակցելու է նաև Գրենլանդիայի վարչապետը։ Լրագրողների հետ զրույցում Դանիայի կառավարության ղեկավարն այսօր նաև նշել է,որ Կոպենհագենը Գրենլանդիայի հարցում համաեվրոպական աջակցություն է ակնկալում. «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն»,- նշել է Ֆրեդրիկսենը։