Մատչելիության հղումներ

Գրենլանդիայում եվրոպական զորքերը «չեն փոխի Թրամփի տեսակետն» այդ տարածքի վերաբերյալ


Գրենլանդիա եվրոպական զորքեր ուղարկելը չի ազդի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի վրա այդ տարածքի վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տունը:

Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նաև հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաների և Դանիայի ու Գրենլանդիայի ներկայացուցիչների հանդիպումն արդյունավետ:

ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է պատկանի Միացյալ Նահանգներին և չի բացառել այն ուժով վերցնելու հնարավորությունը:

Եվրոպական երկրները հինգշաբթի օրը փոքրաթիվ ռազմական ստորաբաժանումներ են ուղարկել Գրենլանդիա, իսկ Դանիան հայտարարել է, որ շարունակում է աշխատել կղզում ՆԱՏՕ-ի «ավելի լայն և ավելի մշտական» ներկայություն ապահովելու ծրագրերի վրա:

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաների հանդիպումից հետո Թրամփը կրկնել է իր պնդումը, թե Դանիային չի կարելի վստահել իր ինքնավար տարածքի՝ Գրենլանդիայի պաշտպանությունը, եթե երբևէ Ռուսաստանը կամ Չինաստանը փորձեն այն գրավել։

XS
SM
MD
LG