Մատչելիության հղումներ

Մոսկվան Կիևում գտնվող դիվանագետներին տարհանման կոչ է անում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:

Ուկրաինայից առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Մինչ այդ, Ռուսաստանը և Ուկրաինան հինգշաբթի օրը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ռուսաստանի սահմանային Բրյանսկ քաղաքում վիրավորվել է 13 մարդ, իսկ Ուկրաինայի Դնեպրում՝ մեկ մարդ, հայտնել են երկու կողմերի պաշտոնյաները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ: Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել էր, որ իր երկիրը հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից, ինչին Մոսկվան չի արձագանքել:

«Այսօր, գրեթե ամբողջ օրը, գրեթե ամեն ժամ, մենք տարբեր շրջաններից հարվածների մասին հաղորդագրություններ ենք ստանում», - նախօրեին ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Երեկոյան իր ելույթում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան «նույն կերպ կպատասխանի» Ռուսաստանի խախտումներին և համապատասխանաբար կորոշի իր հաջորդ քայլերը։

XS
SM
MD
LG