Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայսիս 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Ապրիլի վերջին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ 2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։ Նույն պատճառով Կարմիր հրապարակով չեն անցնի նաև Սուվորովյան և Նախիմովյան ռազմական ուսումնարանների սաները, ինչպես նաև կադետական կորպուսների ներկայացուցիչները։