Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ուկրաինայի արևելքում արձանագրված նոր առաջխաղացման մասին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամերին ռուսական ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Դոնեցկի մարզի Զակոտնոյե և Զապորոժիեի մարզի Ժովտնևոյե բնակավայրերը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև պնդում է, որ այս շաբաթասկզբին զորքերի «Հյուսիս» խմբավորումը կարողացել է առաջխաղացում ապահովել Սումիի մարզում՝ գրավելով Կոմարովկա գյուղը։
Ուկրաինական կողմը ռուսական առաջխաղացման մասին տեղեկություններն առայժմ չի մեկնաբանում։