Մատչելիության հղումներ

Մոսկվան չի մեկնաբանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին լուրերը


Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան CBS հեռուստաընկերության տեղեկությունը, որի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված ուղիղ ռուս-ամերիկյան բանակցություններ են մեկնարկել։

«Մենք այս թեմայով ասելիք չունենք»,- հայտարարել է Պեսկովը։

CBS-ի տեղեկություններով՝ Էմիրություններում գտնվող Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան մի քանի ժամ շարունակ բանակցել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ։ Քննարկման հիմնական թեման Սպիտակ տան հեղինակած խաղաղության պլանն է։

Ամերիկյան հեռուստաընկերությունը, սակայն, չի հստակեցրել, թե ովքեր են ընդգրկված ռուսական և ամերիկյան պատվիրակությունների կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG