Մատչելիության հղումներ

«Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է». The Times

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ որոշ հաղորդագրությունների, անգիտակից վիճակում է և բուժվում է Իրանի Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Շիայական իսլամում Ղոմը համարվում է ամենասրբազան քաղաքներից մեկը:

The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ «Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը»:

ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով սպանվեց նրա հայրը՝ Ալի Խամենեին, և Մոջթաբան ընտրվեց նրան փոխարինող։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա դեռևս չի հայտնվել հանրության առջև, եղել են միայն գրավոր հաղորդագրություններ նրա անունից։


XS
SM
MD
LG