Մատչելիության հղումներ

Մի շարք միջոցառումներ կկիրառվեն՝ էներգիայի գնաճը մեղմելու նպատակով. Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ լրացուցիչ մի շարք միջոցառումներ կկիրառվեն՝ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով էներգիայի գների աճը մեղմելու նպատակով։

Հեռուստատեսային ուղերձում Միցոտակիսը նշել է, որ կառավարությունն ապրիլ և մայիս ամիսների համար նախատեսել է 300 միլիոն եվրո աջակցություն՝ տնային տնտեսությունների և ֆերմերների համար։ Սուբսիդիաներն ուղղված են դիզելային վառելիքի, բենզինի և պարարտանյութերի արժեքի նվազեցմանը։ Նախաձեռնության մի մասը նաև նպատակ ունի զսպել կղզիներ գնացող լաստանավերի տոմսերի գների բարձրացումը։

Նավթի գները երկուշաբթի աճել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շաբաթավերջին նախազգուշացրին, որ Իրանի դեմ պատերազմը, ինչ հետևանքով խաթարվել են նավթի մատակարարումները Հորմուզի նեղուցով, կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ։

«Քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս պատերազմը, ակնհայտ է, որ մենք պահում ենք ռեզերվներ այն դեպքում, եթե համաշխարհային տնտեսական իրավիճակը զգալիորեն վատթարանա»,- ասել է Հունաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG