Մատչելիության հղումներ

Մեծ աստղեր ու հին մրցակիցներ. կիսաեզրափակիչից 5 պակաս

Չորս տարին մեկ անցկացվող Աշխարհի առաջնության մրցաշարը մոտենում է կիսաեզրափակիչ փուլին։ Մեկ ամիս շարունակված դիմակայությունից հետո պայքարում մնացել է ընդամենը չորս հավաքական։ Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան և Արգենտինան աշխարհի չեմպիոնի կոչումից ընդամենը երկու հաղթանակ են հեռու։

Ի՞նչ սպասել կիսաեզրափակիչ խաղերից։

Ովքեր հասան կիսաեզրափակիչ

1 ամսվա պայքարից հետո 48 թիմերից Աշխարհի առաջնությունում մնացին միայն 4 -ը. եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան և ֆուտբոլային ավանդույթներով ու Մարադոննայով հայտնի Արգենտինան:

Գործող չեմպիոնը՝ Արգենտինան, լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիային և կիսաեզրափակիչում կմրցի Անգլիայի հետ, որը 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիայի նկատմամբ

Մյուս կիսաեզրափակիչում Ֆրանսիան ուժերը կչափի Իսպանիայի հետ: Ֆրանսիան դուրս թողեց Մարոկկոյին, իսկ Իսպանիան՝ Բելգիային:

Եվրոպայի հսկաները՝ կիսաեզրափակիչի ֆավորիտներ

Հուլիսի 14-ին առաջինը կմրցեն Ֆրանսիան և Իսպանիան:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի գլխավոր աստղը Կիլիան Մբապպեն է. Մարոկկոյի դեմ 2:0 հաղթանակից հետո նա արդեն 8 գոլ է խփել այս մրցաշարում և ընդամենը մեկ գոլով է հետ մնում Լիոնել Մեսսիից՝ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուի պատմական ռեկորդը կրկնելու ճանապարհին

Ֆրանսիայի հաղթաթուղթը միայն Մբապպեն չէ. թիմի մեկ այլ ռմբարկու՝ Ուսման Դեմբելեն ևս փայլում է արդեն 5 գոլով, իսկ Մայքլ Օլիսեն 5 գոլային փոխանցում է ապահովել թիմի համար:

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան վերջին մրցաշարերում չի պարտվել արդեն 36 խաղ անընդմեջ, բայց երկրպագուները դեռ սպասում են թիմի ամենավառ խաղին: Գլխավոր ուշադրությունն ու հույսը 19-ամյա ռմբարկու Լամին Յամալի վրա է, ով դեռ ամբողջությամբ չի փայլել այս առաջնությունում: Բարսելոնայի վինգերը ընդամենը 1 գոլ է խփել Սաուդյան Արաբիայի դեմ խաղում, և Իսպանիայում հույս ունեն, որ ֆրանսիացիների հետ նա ցույց կտա իր ողջ ներուժը:

Հուլիսի 15-ին էլ կմրցեն Արգենտինան և Անգլիան:

Արգենտինացի 39-ամյա Լիոնել Մեսսիի համար սա, ամենայն հավանականությամբ, վերջին Մունդիալն է, և նա փորձում է ազգային հավաքականի կազմում իր երկար ճանապարհին ևս մեկ տիտղոս ավելացնել:

Շվեյցարիայի դեմ մինչև վերջին պահը լարված քառորդ եզրափակիչում Արգենտինային փրկեցին Խուլիան Ավարեսն ու Լաուտարո Մարտինեսը՝ լրացուցիչ ժամանակում խփած գոլերով:

Անգլիայի գլխավոր ռմբարկուները Ջուդ Բելիգհեմն ու Հարի Քեյնն են: Երկուսն էլ այս աշխարհի առաջնությունում արդեն 6-ական գոլ են խփել՝ հասնելով լավագույն արդյունքին, որ արձանագրել են մինչ օրս անգլիացի մյուս ֆոիտբոլիստները մեկ մրցաշարում:

Թոմաս Տուխելի թիմը 1966 թվականից ի վեր առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի․ Արգենտինայի դեմ հաղթանակի դեպքում անգլիացիները 60 տարվա ընթացքում առաջին անգամ կհասնեն աշխարհի առաջնության եզրափակիչ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG