Մատչելիության հղումներ

Մալիի պաշտպանության նախարարը սպանվել է

Բամակո, արխիվ
Բամակո, արխիվ

Սպանվել է Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան, հաղորդում է Reuters-ը:

Լրատվամիջոցի տվյալով՝ Կամարան սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ փոխկապակցվող JNIM խմբի զինյալների նախաձեռնած հարձակման ժամանակ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան սպանվել է մայրաքաղաք Բամակոյից 15 կիլոմետր հյուսիս-արևմուտքում գտնվող Կատիի կեցավայրում։ Կատիում է բնակվում նաև ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան, որը չի տուժել հարձակումից։

Նախօրեին Բամակոյում և երկրի ներքին շրջանների մի քանի բնակավայրերում կրկին պայթյունների ձայներ էին լսվել: Բանակը հայտնել էր, որ տարբեր խմբեր համակարգված հարձակումներ են սկսել:

Մալիի ռազմական առաջնորդները իշխանության են եկել 2020 և 2021 թվականների պետական հեղաշրջումներից հետո՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը, սակայն զինյալները շարունակում են հաճախակի հարձակումներ գործել բանակի և քաղաքացիական բնակչության վրա:


XS
SM
MD
LG