Մատչելիության հղումներ

Հարձակում Մալիում գտնվող «Ռուսական ռազմական ճամբարի» վրա


Արխիվ
Արխիվ

АFP գործակալությունը հաղորդում է աֆրիկյան Մալի պետությունում ջիհադիսատական խմբավորումների կողմից իրականացված հարձակման մասին, որի թիրախում է հայտնվել երկրի կենտրոնական շրջանում գտնվող «Ռուսական ռազմական ճամբարը»։

Ֆրանսիական գործակալության փոխանցմամբ՝ Սևարե քաղաքի մերձակայքում գտնվող օդանավակայանին կից գտնվող ռազմակայանում ռուսաստանցի զինվորականներ են տեղակայված եղել։ Մալիի իշխանությունները նրանց անվանում են «ռազմական հրահանգիչներ», անկախ մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալներ են։

Մալիի բանակի անանուն աղբյուրները հաստատել են «Ռուսական ռազմական ճամբարի» վրա հարձակման մասին տեղեկությունները՝ չհստակեցնելով, սակայն, զոհերի և վիրավորների թիվը։

XS
SM
MD
LG