Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնում Բելառուսում երկարատև մեկուսացման պայմանների վերաբերյալ

Բելառուսի կենտրոնական բանտը՝ Մինսկի թիվ 1  կալանավայրը, արխիվ
Բելառուսի կենտրոնական բանտը՝ Մինսկի թիվ 1 կալանավայրը, արխիվ

ՄԱԿ-ի 17 անկախ փորձագետները «խորը մտահոգություն» են հայտնել Բելառուսում երկարատև մեկուսացման մեջ պահման պայմանների վերաբերյալ՝ պնդելով, որ նման գործելակերպը կարող է հավասարվել խոշտանգում տերմինի հետ։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Նովոպոլոցկի գաղութում կալանավորված անձինք կարող են ենթարկվել երկարատև մեկուսացման, կարգապահական պատիժների և ֆիզիկական պատիժների՝ ինքնասպանության փորձերից հետո», - նշված է հայտարարությունում։

Փորձագետները նշել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իհար Լոսիկի դեպքը, ով 2020 թվականին ձերբակալվել էր և 2022-ից պահվել Բելառուսի տարբեր հաստատություններում, այդ թվում՝ Նովոպոլոցկում։

Լոսիկը, որ 2025 թվականի սեպտեմբերին ազատ արձակված 52 քաղաքական բանտարկյալներից մեկն է, ըստ հաղորդումների, ենթարկվել էր երկարատև մեկուսացման և կալանավորման ընթացքում երկու անգամ ինքնասպանության փորձ կատարել։

Առանձին հայտարարությամբ ՄԱԿ-ի փորձագետները քննադատել են Բելառուսի իշխանությունների վերջին որոշումներից մեկը, համաձայն որի՝ քաղաքական բանտարկյալների անձնագրերը անվավեր են ճանաչելվում՝ հարկադիր արտաքսումից հետ։

Խումբը կոչ է արել Բելառուսի իշխանություններին անհապաղ շտկել իրավիճակը։

XS
SM
MD
LG