Մատչելիության հղումներ

Բելառուսը չեղարկել է Նոբելյան մրցանակի դափնեկրի և արտաքսված քաղբանտարկյալների անձնագրերը

Բելառուսը չեղարկել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկիի և վերջերս արտաքսված այլ քաղբանտարկյալների անձնագրերը, ինչը իրավապաշտպան խմբերը համարում են աքսորված այլախոհների նկատմամբ ճնշման նոր ձև։

«Սա միջազգային ճնշման ևս մեկ ձև է, որի նպատակն է դժվարացնել երկրից դուս գտնվող արտաքսված քաղբանտարկյալների կյանքը։ Իշխանությունները խզում են մեր կապերը Բելառուսի հետ, բայց դա ապարդյուն ջանք է»,- այսօր հայտարարություն է տարածել Բյալացկին։

Նա 2022-ին Նոբելյան խաղաղության մրցանակը կիսել է Ուկրաինայի և Ռուսաստանի իրավապաշտպանների հետ։

Սա վերաբերում է այն քաղբանտարկյալներին, որոնք ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջերս ազատ արձակվեցին, փոխարենը Մինսկի նկատմամբ պատժամիջոցները թեթևացան։

Անձը հաստատող փաստաթղթից զրկելով՝ իշխանությունները, իրավապաշտպանների պնդմամբ, դժվարացնում են նրանց տեղաշարժը, նոր փաստաթուղթ ստանալու հնարավորությունը, տուն վերադառնալու հեռանկարը՝ փաստացի ամրապնդելով նրանց աքսորը։

«Սա հետապնդումների շարունակությունն է», - ասել է Բյալյացկիի կողմից հիմնադրված «Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնի փաստաբան Սվետլանա Գոլովնևան։

Բելառուսական իշխանությունները դեռևս հրապարակավ չեն մեկնաբանել անձնագրերի չեղարկումը։

2025 թվականի սեպտեմբերի 11-ին 51 քաղաքական բանտարկյալ ազատ է արձակվել՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պատվիրակության բանակցությունների արդյունքում, շատերը անմիջապես արտերկիր են տեղափոխվել, որոշ դեպքերում առանց անձնագրերի։ Երկրորդ խումբը՝ 123 բանտարկյալ, դուրս է եկել երկրից 2025-ի դեկտեմբերի 13-ին․ որոշները ստացել են միայն ժամանակավոր վկայականներ պաշտոնական փաստաթղթերի փոխարեն։
2026 թվականի մարտի 19-ին Լուկաշենկոն ներում է շնորհել 250 բանտարկյալի։ Նրանցից 15-ը տեղափոխվել են Վիլնյուս առանց անձնագրերի։


XS
SM
MD
LG