Մատչելիության հղումներ

Մադուրոն ԱՄՆ-ում իրեն մեղավոր չի ճանաչել


Վենեսուելայի ձերբակալված առաջնորդ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը Նյու Յորքում դաշնային դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել թմրանյութերի միջոցով ահաբեկչության, ինչպես նաև մյուս քրեական հոդվածներով:

63-ամյա Մադուրոն հայտարարել է, որ ինքն անմեղ է, և որ ինքը դեռ Վենեսուելայի նախագահն է:

Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին։

Մոտ կես ժամ տևած դատական լսումից առաջ դատարանի շենքի մոտ հավաքվել էին տասնյակ ցուցարարներ՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG