Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իրենց աջակցությունն են հայտնել Զելենսկուն մտավախությունների ֆոնին, թե ԱՄՆ-ը կարող է ստիպել Կիևին ընդունել Ռուսաստանին ձեռնտու պայմանները խաղաղության դիմաց:
«Մենք սկսում ենք նոր դիվանագիտական շաբաթ հենց հիմա. խորհրդակցություններ կլինեն եվրոպական առաջնորդների հետ», - ասել է Զելենսկին կիրակի երեկոյան տեսաուղերձում, որը ձայնագրվել է գնացքում նրա ճանապարհորդության ժամանակ: