Լիտվան արտակարգ դրություն Է հայտարարել պետական անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով, որը բխում է բելառուսական ծագման մաքսանենգ օդապարիկներից, հայտնում է կառավարությունը:
Լիտվան Բելառուսին մեղադրում է մաքսանենգ ճանապարհով՝ օդապարիկների միջոցով սահմանով ծխախոտ տեղափոխելու մեջ: Վիլնյուսի օդանավակայանը մի քանի անգամ արդեն դադարեցրել աշխատանքն այս պատճառով:
Այս որոշումը զինվորականներին ավելի մեծ գործնական ազատություն է տալիս՝ թույլ տալով նրանց գործել ոստիկանության հետ համաձայնեցված կամ ինքնուրույն, փոխանցել են ՆԳՆ-ից:
Պարզ չէ, թե ինչ տևողության մասին է խոսքը:
Մինսկը հերքում է մեղադրանքները և Վիլնյուսին մեղադրում սադրանքների մեջ: