Մատչելիության հղումներ

Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև. ՄԱԿ

Իսրայելի զինուժը հարվածում է կամրջի Լիբանանի տարածքում, մարտ, 2026թ.
Իսրայելի զինուժը հարվածում է կամրջի Լիբանանի տարածքում, մարտ, 2026թ.

Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև, որը կարող է վերածվել ավելի աղետալի իրավիճակի։ Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։

«Մարտի 2-ից ի վեր ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- նշում է գործակալությունը, ընդգծելով՝ թվերի շարունակական աճը խորացող հումանիտար ճգնաժամի մասին է վկայում։

Հարավային Լիբանանում Իսրայելի կողմից հիմնական կամուրջների ոչնչացումն ավելի քան 150 հազար մարդու մեկուսացրել է և խիստ սահմանափակել մարդասիրական օգնության հասանելիությունը։

Լիբանանը ներգրավվել է Միջին Արևելքի պատերազմում մարտի 2-ին, երբ Թեհրանի աջակցությունը ստացած «Հեզբոլա» խմբավորումը սկսեց հրթիռային հարձակումներ կատարել Իսրայելի ուղղությամբ՝ վրեժ լուծելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։

XS
SM
MD
LG