Մատչելիության հղումներ

Ղրղըզստանն ու Տաջիկստանը շարունակում են սահմանազատման աշխատանքները


Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև սահմանի ևս մեկ՝ 47 կիլոմետրանոց հատվածը համաձայնեցնելու մասին արձանագրության ստորագրումը, դեկտեմբեր, 2023թ.
Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև սահմանի ևս մեկ՝ 47 կիլոմետրանոց հատվածը համաձայնեցնելու մասին արձանագրության ստորագրումը, դեկտեմբեր, 2023թ.

Մայիսի 19-25-ը Բիշքեկում տեղի է ունեցել Ղրղըզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունների և աշխատանքային մասնագիտական խմբերի հերթական հանդիպումը երկու երկրների միջև սահմանազատման հարցով։

Տաջիկստանի ու Ղրղըզստանի սահմանն ավելի քան 987 կիլոմետր է, որի 90 տոկոսի նկարագրությունը համաձայնեցված է։ 2023 թվականին կողմերի աշխատանքային խմբերը 15 հանդիպում են ունեցել, որոնց արդյունքում համաձայնեցվել է ևս 170 կիլոմետրի նկարագրությունը։

2022-ի աշնանը երկու երկրների սահմանին իրավիճակը սրվել էր։ Ղրղըզական կողմը հայտնել էր, որ բախումների ու փոխհրաձգության հետևանքով առնվազն 36 զոհ ունի։ Տաջիկական կողմն իր զոհերի մասին պաշտոնապես չէր հայտնում, բայց ըստ տարբեր լուրերի՝ 7-10 մարդ է զոհվել։

Սահմանային բախումների համար կողմերը մեղադրում էին միմյանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG