Մատչելիության հղումներ

Կրեմլը հայտարարում է՝ տարածքային հարցը շարունակում է հիմնարար նշանակություն ունենալ Ուկրաինայի հետ բանակցություններում

Կրեմլը կրկին հայտարարում է՝ տարածքային հարցը Ռուսաստանի համար շարունակում է հիմնարար նշանակություն ունենալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններում:

TASS-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արվում է Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից հետո:

Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն ուժով կվերցնի Ուկրաինայի ամբողջ Դոնբասի շրջանը, որի 90%-ը ներկայումս վերահսկում են Մոսկվայի ուժերը, եթե Կիևը չհանձնի այն խաղաղության համաձայնագրով։

«Գաղտնիք չէ, որ սա մեր դիրքորոշումն է, մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը հիմնարար նշանակություն ունի ռուսական կողմի համար», - Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերել TASS պետական լրատվական գործակալությունը։

Կիևը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանին չի նվիրի այնպիսի տարածքներ, որոնք Մոսկվան չի կարողացել նվաճել մարտադաշտում։

XS
SM
MD
LG