Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը Աբու Դաբիում կարող է անցկացվել փետրվարի 1-ին: Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով անունը հրապարակել չցանկացած ամերիկացի մի պաշտոնյայի:
Ամերիկացի պաշտոնատար անձինք, ըստ պարբերականի, համարում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների մարաքաղաքում նախորդ երկու օրերին կայացած եռակողմ հանդիպումը կարևոր քայլ դարձավ բանակցությունների հաջորդ փուլի ճանապարհին: Axios-ի զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ կողմերը քննարկել են այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը և «շատ մոտ են Պուտինի ու Զելենսկու հանդիպմանը»: Նրա խոսքով՝ նման հանդիպման նախադրյալ կարող է դառնալ հաջողությունը բանակցությունների հաջորդ փուլում:
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի նախագահը Միացյալ Նահանգների նախագահի բանագնացների հետ հունվարի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ավարտել պատերազմը դիվանագիտական մեթոդներով:
Ըստ Reuters-ի и Axios-ի՝ Աբու Դաբիում բացի եռակողմ բանակցություններից, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները նաև երկկողմ հանդիպում են անցկացրել: Բանակցությունների երկրորդ օրվա ավարտին երեք թիմերը համատեղ ճաշի են հավաքվել, որի ընթացքում, ինչպես ասել է Axios-ի ամերիկացի զրուցակիցներից մեկը, «պահ եղավ, երբ բոլորը կարծես համարյա ընկերներ լինեին»: Մեկ այլ պաշտոնյա էլ ասել է. - «Ամեն ինչ այնքան լավ անցավ, որքան հնարավոր էր ակնկալել»:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ «քննարկվել է ամեն ինչ, կողմերից ոչ մեկից ոչ ոքի քննարկումները չէին շփոթեցրել»: «Մենք ոչ մի հարց քննարկումից դուրս չթողեցինք», - վստահեցրել է ամերիկացի պաշտոնյան: