Կրեմլը դատապարտել է ուկրաինական ուժերին «Գազպրոմ»-ի երկու խոշոր խողովակաշարերը՝ «Թուրքական հոսք»-ն ու «Կապույտ հոսք»-ը սպասարկող կայանները թիրախավորելու համար: Նման միջադեպերը սպառնում են կարևորագույն ենթակառուցվածքներին և միջազգային էներգետիկ ուղիներին, հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Գազպրոմ»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ այս խողովակաշարերի ուղղությամբ հարձակումները վերջին օրերին հաճախակիացել են, բայց բոլորն էլ հետ են մղվել։
Դրանցով ռուսական գազը Սև ծովով հասնում է Թուրքիա, ապա՝ Հունգարիա, Սլովակիա և Սերբիա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ