Մատչելիության հղումներ

Օրբանը պնդում է, թե Կիևը Հունգարիայի էներգետիկ համակարգը խափանելու ծրագրեր ունի

Հունգարիայի վարչապետը մեղադրել է Ուկրաինային՝ պնդելով, թե Կիևը Հունգարիայի էներգետիկ համակարգը խափանելու ծրագրեր ունի և հրահանգել է զորք և տեխնիկա տեղակայել՝ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

Պաշտոնական Կիևը դեռ չի արձագանքել Վիկտոր Օրբանի մեղադրանքին։

Ուկրաինայի հետ Հունգարիայի ու Սլովակիայի հարաբերությունները սրվել են «Դրուժբա» նավթատար խողովակի դադարեցման պատճառով։ Ուկրաինան պնդում է, որ խափանումն առաջացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից։

Օրբանը, սակայն, այսօր էլ շարունակել է պնդել, որ «Դրուժբայի» դադարեցումը «քաղաքական, ոչ թե տեխնիկական պատճառներով» է եղել։

Շաբաթվա սկզբին Հունգարիան վետո դրեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վրա, Հունգարիան արգելափակել է նաև Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլյան ընտրությունները ներկայացրել է որպես ընտրություն «պատերազմի և խաղաղության» միջև՝ պնդելով, որ իր ընդդիմախոսները կներքաշեն երկիրը Ուկրաինայում մոլեգնող պատերազմի մեջ։ Ընդդիմությունը, սակայն, Օրբանի այս պնդումները կտրականապես հերքել է։



XS
SM
MD
LG