Երևանում նախօրեին հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը բավականին ծանր է, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, այսօր լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո:
Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:
Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: