Մատչելիության հղումներ

Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դեպքի վայրը միջադեպից հետո, փետրվարի 18, Երևան, 2026թ.
Դեպքի վայրը միջադեպից հետո, փետրվարի 18, Երևան, 2026թ.

Երևանում՝ Աջափնյակում, երեկ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Այն նախաձեռնվել է սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Երևանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով՝ վեցը՝ վիրավորվել: Երեքն, ըստ Առողջապահության նախարարության, ծայրահեղ ծանր վիճակում են, մյուս երեքն էլ՝ ծանր։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են՝ հիվանդանոցում մահացածը 45-ամյա տղամարդ է: Մյուսները կա՛մ դանակահարված են, կա՛մ հրազենային վիրավորում ունեն:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Միայն անցած տարի, ըստ վիճակագրական կոմիտեի, հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին՝ 109, 2023-ին՝ 94: 2025-ին 2024-ի համեմատ շուրջ 40 տոկոսի աճ կա:

XS
SM
MD
LG