Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչին այսօր Հաագայի տրիբունալի կողմից մեղավոր է ճանաչվել պատերազմական հանցագործությունների համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոսովոյի պատերազմի հանցագործությունները քննող տրիբունալը 58-ամյա Տաչիին դատապարտել է որպես էթնիկ ալբանացիների «Կոսովոյի ազատագրման բանակի» գերագույն հրամանատար կատարած սպանությունների, խոշտանգումների և ապօրինի ազատազրկումների համար:
Տրիբունալը Տաչիին մեղավոր է ճանաչել 1990-ականների հակամարտության ընթացում 96 քաղաքական ընդդիմախոսների և Սերբիայի անվտանգության ուժերի հետ ենթադրյալ համագործակցողների սպանությունների համար:
Կոսովոյի նախկին նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները:
Հաշիմ Տաչին 2020-ի նոյեմբերին էր ձերբակալվել Հաագայում և տեղափոխվել մեկուսարան։ Դա հաջորդել էր նրա հրաժարականին, երբ Տաչին հայտարարել էր, թե գնում է այդ քայլին իր երկրի ամբողջականությունը չխաթարելու համար՝ հարգելով միջազգային համայնքի հետ դաշնակցային հարաբերությունները։