Մատչելիության հղումներ

Կոսովոյի նախկին նախագահը ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան


Կոսովո - Հաշիմ Տաչին Պրիշտինայում ասուլիսի ժամանակ, 5-ը նոյեմբերի, 2020թ.
Կոսովո - Հաշիմ Տաչին Պրիշտինայում ասուլիսի ժամանակ, 5-ը նոյեմբերի, 2020թ.

Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչին, ում մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ, ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան։

Տաչին հրաժարական էր ներկայացրել երեկ և ինքնակամ ներկայացել Եվրամիության առաքելությանը։

Կոսովոյի հարցով Հաագայում ստեղծված հատուկ դատախազությունը պնդում է, որ Տաչին, ինչպես ինչպես նաև ալբանացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղավոր են ավելի քան 100 մարդու սպանության, առևանգման ու կտտանքների ենթարկելու մեջ։ Քննությունը պնդում է, որ էթնիկ փոքրամասնություններից բացի հալածանքների են ենթարկվել նաև քաղաքական ընդդիմախոսները։

Ինքը՝ Տաչին, ով 90-ականների վերջին առաջնորդում էր Կոսովոյի ազատագրության բանակը, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկ, հրաժարական ներկայացնելով նախագահի պաշտոնից, նա հայտարարել է, թե գնում է այդ քայլին իր երկրի ամբողջականությունը չխաթարելու համար՝ հարգելով միջազգային համայնքի հետ դաշնակցային հարաբերությունները։

Գործը կքննի Հաագայում ստեղծված Կոսովոյի հարցով հատուկ միջազգային տրիբունալը, որը ձևավորվել էր 2015-ին՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG