Մատչելիության հղումներ

Կոռուպցիոն սկանդալը թուրքական ֆուտբոլում շարունակվում է


Թուրքիա  - «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումներից, արխիվ
Թուրքիա - «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումներից, արխիվ

Այսօր Թուրքիայում ևս 20 մարդ է ձերբակալվել երկրի ֆուտբոլային առաջնություններում բացահայտված կոռուպցիոն դրսևորումների պատճառով։ Ձերբակալվածների թվում են «Գալաթասարայ» ակումբի խաղացող Մեթեհան Բալթաջին, «Ֆեներբահչե» թիմի ֆուտբոլիստ Մերթ Հաքան Յանդաշը, ինչպես նաև «Ադանա Դեմիրսպոր» ակումբի նախկին նախագահ Մուրատ Սանջակը։

Թուրքական դատախազությունը պնդում է, որ թուրքական ֆուտբոլային ակումբների խաղացողներն ու ղեկավարները տարիներ շարունակ խաղադրույքներ են կատարել իրենց իսկ մասնակցությամբ խաղերի ելքի վրա։

«Տարիներ շարունակ թուրքական ֆուտբոլի խնդիրները անտեսվել են», - այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջիօսմանօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG