Մատչելիության հղումներ

Եվրոպան պետք է կենտրոնական դեր խաղա Ուկրաինայի պատերազմի ավարտին ուղղված ջանքերում. Հռոմի պապ


Հռոմի Պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Եվրոպան պետք է կենտրոնական դեր խաղա Ուկրաինայի պատերազմի ավարտին ուղղված ջանքերում, հայտնում է Reuters-ը։

Լրագրողների հետ զրույցում Հռոմի պապը նշել է, որ Եվրոպայի միասնությունը «նշանակալից է, հատկապես այս դեպքում» և կոչ արեց առաջնորդներին օգտագործել այն, ինչ նա անվանել է համագործակցության մեծ հնարավորություն՝ արդար խաղաղություն հաստատելու համար։

«Պատերազմը Եվրոպայում է», - ասել է նա՝ ընդգծելով, որ անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Եվրոպան։ Նա ափսոսանք է հայտնել, որ «ոչ բոլորն են հասկանում սա», բայց պնդել է, որ եվրոպական երկրները պետք է մասնակցեն գրեթե չորս տարվա հակամարտությունը դադարեցնելու ցանկացած բանակցությունների։

Թրամփի ծրագրի մասին հարցին Հռոմի պապն արձագանքել է. «Ես նախընտրում եմ չմեկնաբանել դա։ Ես ամբողջությամբ չեմ կարդացել։ Դժբախտաբար, որոշ մասեր, որոնք ես տեսել եմ, մեծ փոփոխություն են մտցրել այն բանում, ինչը երկար տարիներ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև իսկական դաշինք էր»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG