Մատչելիության հղումներ

Կիևում քաղաքական պայքարը գնալով սրվում է, պնդում են Կրեմլից

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը աղմկահարույց ուղերձով է հանդես գալիս, 19-ը օգոստոսի, 2026թ.
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը աղմկահարույց ուղերձով է հանդես գալիս, 19-ը օգոստոսի, 2026թ.

Կրեմլը համոզված է՝ Ուկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի՝ պաշտոնեական կոռուպցիայի և ռազմական ռազմավարության ենթադրյալ թերությունների մասին հայտարարությունները վկայում են, որ Կիևում քաղաքական պայքարը գնալով սրվում է։

Ֆեդորովը Reuters-ին էր վերջերս ասել, որ Ուկրաինան կարծես դանդաղորեն պարտվում է Ռուսաստանի դեմ պատերազմում, նախազգուշացնելով, որ Կիևին ընդամենը մի քանի ամիս ժամանակ է մնացել առանցքային որոշումներ կայացնելու և պատերազմի ընթացքը հօգուտ իրեն փոխելու համար։ Նա նաև դժգոհել էր, իր բնորոշմամբ, արմատացած կոռուպցիայից և հովանավորչական ցանցերից։

Ֆեդորովի հայտարարությունների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ դրանք վկայում են քաղաքական ներքին պայքարի խորացման մասին։ Նա նաև մեղադրել է Ուկրաինային աջակցող եվրոպական երկրներին, որ չեն նկատում՝ ինչպես է Կիևի իշխանական վերնախավը ներսից քայքայում ինքն իրեն։

Ի պատասխան Ֆեդորովի հայտարարությունների՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նա դրական էր արտահայտվում պատերազմի ընթացքի վերաբերյալ, և միակ բանը, որ փոխվել է, նրա անձնական կարգավիճակն է։


XS
SM
MD
LG