Կրեմլը մեկնաբանել է պաշտոնից հեռացված Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի՝ պատերազմի պայմաններում ընտրություններ անցկացնելու վերջին կոչը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «Կիևի ռեժիմը» միասնական ճակատ չէ։
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովն անցած շաբաթ անակնկալ հայտարարությամբ կոչ էր արել պատերազմի պայմաններում ընտրություններ անցկացնել։
Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտնել է Ուկրաինայում ընտրությունների վերաբերյալ իր տեսակետը։
Պուտինը հայտարարել էր, որ Կիևի ղեկավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը, երբ հրաժարվել է ընտրություններ անցկացնել Զելենսկիի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
Կիևը պնդում է, որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնել հնարավոր չէ, քանի որ երկիրը շարունակում է պաշտպանել իր տարածքը Ռուսաստանի դեմ պատերազմում։
Ֆեդորովն, իր հերթին, առաջարկել է գտնել «օրինական, անվտանգ և իրատեսական» մեխանիզմ, որը թույլ կտա ընտրություններ անցկացնել նույնիսկ երկարատև պատերազմի պայմաններում։