Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ընտրությունները հիմա Ուկրաինայում ցունամի կլինեն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է երկրում պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու կոչերը: Նա նման ընտրությունները որակել է «ցունամի», որը «կպառակտի Ուկրաինան» Ռուսաստանի մահաբեր հարձակումների ժամանակաշրջանում:

Երեկ Կիևում լրագրողների հետ զրույցում Զելենսկին արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Միխայլո Ֆեդորովի կոչին, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնելու ճանապարհ գտնի՝ չնայած շարունակվող պատերազմին:

«Ընտրությունները հենց հիմա՝ ցունամի են պետության համար, որը կպառակտի Ուկրաինան: Հետևաբար, իմ ռազմավարությունն է երկիրը հասցել պատերազմի վերջին և պահպանել անկախ ու ինքնիշխան պետություն», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Անցած ամիս պաշտոնանկ արված Ֆեդորովն օրեր առաջ հայտարարել էր, թե Ուկրաինայում անհրաժեշտ է օրինական և անվտանգ մեխանիզմ գտնել, որը թույլ կտա ընտրություններ անցկացնել նույնիսկ շարունակվող պատերազմի պայմաններում:

«Ժողովրդավարությունը չի կարող Ռուսաստանի պատանդը լինել։ Մենք հենց նրա համար ենք պայքարում, որ մնանք եվրոպական ազատ պետություն», - մասնավորապես ընդգծել էր նախկին նախարարը՝ նաև քննադատելով իշխանություններին երկրում կոռուպցիայի և, իր գնահատմամբ, կառավարման համակարգում տիրող ճգնաժամի համար։

Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին 2024-ին, սակայն 2022-ին Ռուսաստանի ներխուժումից հետո երկրում ռազմական դրություն սահմանվեց, ինչն արգելում է ընտրությունների անցկացումը:

XS
SM
MD
LG