Ուկրաինական անօդաչուն հարվածել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հարավային Խերսոնի բազմաբնակարան շենքի, զոհվել է մեկ երեխա, 11 մարդ վիրավորվել է, հայտնել է Խերսոնի Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով՝ անօդաչուի թիրախում Ազովի ափի Հենիչեսք քաղաքն է եղել։
Իսկ Ուկրաինայում 40 հազար մարդ առանց հոսանք է մնացել Ռուսաստանի հետ սահմանակից Չերնիգովի շրջանի վրա ռուսական հարձակումից հետո։
Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ Սարատովի մարզում անօդաչուի գրոհից հետո «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են վնասվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ