Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրաժարվել է մեկնաբանել այսօր Ժնևում մեկնարկած իրանա-ամերիկյան բանակցությունների հնարավոր արդյունքները։ «Բանակցությունների արդյունքներ կանխատեսելը ապուշություն է», - հայտարարել է նա։
Խամենեին նաև կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին վերջ տալ Իրանին ուղղված սպառնալիքներին և զերծ մնալ իսլամական հանրապետության շուրջ ռազմական ուժի կուտակումից։
«Ցանկացած ռազմանավից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ ռազմանավը», - հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ