Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։
«Բանակցությունների ընթացքում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հերթական անգամ արտահայտել է պաշտոնական Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը, որի համաձայն լարվածության աճը պետք է դադարեցվի, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման ուղղությամբ»,-հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ռուսական կողմը պատրաստ է աջակցել այս ուղղությամբ գործադրվող ջանքերին, «եթե իհարկե պատշաճ կերպով հաշվի առնվեն Իրանի և հարևան երկրների շահերը», հավելել է Լավրովը։