Մատչելիության հղումներ

Կավելաշվիլի․ «Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը»

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի, արխիվ

«Թբիլիսին պատրաստ է ամբողջությամբ վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը», - այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Շատ հարցերում մեր տեսակետները ԱՄՆ նոր վարչակազմի հետ համընկնում են։ Մենք ուշի-ուշով կհետևենք իրադարձությունների զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ ու անկանխատեսելի աշխարհքաղաքական իրավիճակը», - Թբիլիսիում, խորհրդարանում իր ամենամյա ուղերձում հայտարարել է Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահն այսօր ընդգծել է, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել կառուցողական հարաբերությունները նաև Եվրամիության հետ։

«Որևէ մեկի համար, սակայն, գաղտնիք չէ, որ եվրոպական բյուրոկրատիան անթաքույց կերպով միջամտում է մեր երկրի ներքին գործերին։ Կարծես թե այդ մարդկանց դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Վրաստանը անկախ ու ինքնիշխան պետություն է», - հայտարարել է Կավելաշվիլին։


XS
SM
MD
LG