Մատչելիության հղումներ

«Կանազ» մշակույթի տանը գույք այրելու մեջ կասկածվող 3 անձ ներկայացվել է. ՆԳՆ

Երևանի Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ կասկածվող 3 անձ ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Նախնական տվյալներով՝ 3 անչափահասներ մարտի 25-ին մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։

Խոսքը, ըստ էության, 1958 թվականին կառուցված, պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված «Կանազ» մշակույթի տան մասին է, որտեղ երեք օր առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել:


XS
SM
MD
LG