Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով, երկուշաբթի հայտնել են թաիլանդցի զինվորականները:
Նախքան այս հայտարարությունը երկու երկրները միմյանց մեղադրել են ԱՄՆ նախագահի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ:
Առնվազն մեկ թաիլանդցի զինվոր է սպանվել, չորսը՝ վիրավորվել նոր բախումների ընթացքում:
«Ներկայում թաիլանդական կողմը սկսել է ավիացիան օգտագործել մի քանի շրջաններում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարևան երկրի զինվորականները մի քանի օրվա սադրիչ գործողություններից հետո լուսադեմին հարվածել են իր ուժերին երկու վայրերում, և հավելել է, որ Կամբոջայի զորքերը չեն պատասխանել դրան: