Մատչելիության հղումներ

Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարությունը


Կրեմլը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտր Պեսկովը հայտարարել է, որ դա մեծապես համապատասխանում է Ռուսաստանի սեփական պատկերացումներին:

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը Թրամփի տեսլականը նկարագրում է որպես «ճկուն ռեալիզմ» և պնդում, որ ԱՄՆ-ը պետք է վերակենդանացնի 19-րդ դարի Մոնրոյի դոկտրինը, որը արևմտյան կիսագունդը հայտարարում էր Վաշինգտոնի ազդեցության գոտի:

Թրամփի կողմից ստորագրված ռազմավարությունը նաև նախազգուշացնում է, որ Եվրոպան բախվում է «քաղաքակրթական ջնջման», և որ Վաշինգտոնը ցանկանում է վերականգնել ռազմավարական կայունությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG