Մատչելիության հղումներ

Կալուգայում ուկրաինական անօդաչուները տներ են վնասել, կան տուժածներ

Ռուսաստան - Ուկրաինական անօդաչուների հարձակումը Կալուգայի վրա, 3-ը հոկտեմբերի, 2026թ.
Ռուսաստան - Ուկրաինական անօդաչուների հարձակումը Կալուգայի վրա, 3-ը հոկտեմբերի, 2026թ.

Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը Ռուսաստանի 13 տարածաշրջանների, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի երկնքում 218 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

13 տարածաշրջանների թվում հիշատակված է նաև Կալուգայի մարզը:

Կալուգայի բնակիչները գիշերը հաղորդել են պայթյունների և բնակելի շինություններին անօդաչուների հարվածների մասին:

Մարզի իշխանությունները հաստատել են այդ հաղորդումները: «Անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով Կալուգայում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր տներ», - Telegram-ում գրել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան՝ հայտնելով նաև ապակու բեկորներից աննշան վնասվածքներ ստացած տուժողների մասին, որոնց օգնություն է ցուցաբերվել առանց հոսպիտալացնելու:

Տեղի բնակիչները մեկնաբանություններում բողոքել են, որ օդային տագնապ չէր հայտարարվել:

Թե որն էր Կալուգայում ուկրաինական ուժերի թիրախը, դեռևս պարզ չէ:

Դոնեցկի մարզում Ռուսաստանի նշանակած իշխանությունները հաղորդել են էներգետիկ օբյեկտների վրա ուկրաինացիների հարձակումների հետևանքով Դոնեցկի և Մակեևկայի մի քանի շրջանների՝ առանց էլեկտրականության և ջրի մնալու մասին:

​
XS
SM
MD
LG