Մատչելիության հղումներ

Իսրայելը և Լիբանանը 45 օրով երկարաձգել են հրադադարը

Իսրայելը հարված է հասցնում Լիբանանի հարավին, ապրիլ, 2026թ.
Իսրայելը հարված է հասցնում Լիբանանի հարավին, ապրիլ, 2026թ.

Վաշինգտոնում երկու օր շարունակված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 45 օրով երկարաձգել հրադադարը և շարունակել հանդիպումները առաջիկա շաբաթներին:

«Ապրիլի 16-ին մարտական գործողությունների դադարեցումը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», - X-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը՝ հավելելով, որ երկու երկրների միջև տասնամյակների հակամարտության կարգավորման բանակցությունները «շատ արդյունավետ էին»:

Հրադադարը չերկարաձգվելու դեպքում ավարտվելու էր կիրակի օրը:

Լիբանանյան և իսրայելական պատվիրակությունները ևս դրական են արտահայտվել բանակցությունների վերաբերյալ: Սա պատվիրակությունների երրորդ հանդիպումն էր Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ օդային հարվածներ սկսելուց ի վեր, որոնք հաջորդեցին Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման կողմից մարտի 2-ին Իսրայելի վրա հրթիռներ արձակելուն:

Լիբանանում պատերազմի հետևանքով 2 հազար 700-ից ավելի մարդ է զոհվել, վիրավորվել է շուրջ 8 հազար 300-ը:

XS
SM
MD
LG