Մատչելիության հղումներ

Լիբանանը և Իսրայելը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը չի հավակնում Լիբանանին պատկանող տարածքի և Լիբանանն ու Իսրայելը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը միանգամայն հնարավոր է և դա պետք է տեղի ունենա ... Խնդիրը ոչ թե Իսրայելն է կամ Լիբանանը, այլ «Հեզբոլան»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Իսրայելի բանակն այսօր հրատապ նախազգուշացում է տարածել Լիբանանի հարավում գտնվող 12 քաղաքների և գյուղերի բնակիչների, այդ թվում՝ Լիտանի գետից հյուսիս գտնվող որոշ բնակավայրերի համար՝ կոչ անելով լքել իրենց տները՝ նշելով, որ «Հեզբոլա»-ն խախտել է հրադադարի համաձայնագիրը։

Զինվորականները նշել են, որ «Հեզբոլա»-ի զինվորականների կամ օբյեկտների մոտ գտնվող քաղաքացիական անձինք կարող են վտանգի տակ լինել:

Լիբանանում պատերազմի հետևանքով 2700-ից ավելի զոհ է եղել, վիրավորվել 8300-ից ավելի մարդ:


XS
SM
MD
LG