Մատչելիության հղումներ

Իսրայելը և «Հեզբոլա»-ն հրադադար են հաստատում

Լիբանանի հարավում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքները, 18-ը հունիսի, 2026թ.
Լիբանանի հարավում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքները, 18-ը հունիսի, 2026թ.

Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատել, որը պետք է սկսվի տեղական ժամանակով ժամը 16:00-ին, Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։

Ավելի վաղ կողմերը հարվածներ էին փոխանակել, Թել Ավիվը հայտարարել էր, թե «Հեզբոլա»-ի կրակից Լիբանանում իսրայելցի չորս զինվոր է զոհվել։

«Իսրայելը չի հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումներ և շատ ծանր գին կպահանջի «Հեզբոլա»-ից այդ հարձակումների համար», - հայտարարել էր վարչապետ Բենյամին Նեթանյահուն։



XS
SM
MD
LG