Այսօր Իսրայելի հարվածների հետևանքով հարավային Լիբանանում առնվազն 18 մարդ է զոհվել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին սրացումներից ի վեր չորս զինվոր է զոհվել:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կեսգիշերից ի վեր շարունակվող ինտենսիվ օդային հարվածները խոչընդոտել են փրկարարական և տարհանման աշխատանքներին։ Նախարարության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 33-ը: Նշվում է, որ զոհերի ու վիրավորների թիվը հնարավոր է աճի:
Իսրայելը հայտարարել է, որ հարվածներն ուղղված էին այն անձանց և ենթակառուցվածքներին, որոնք կապված են «Հեզբոլա»-ի հետ հարավային Լիբանանի մի շարք շրջաններում։ Ըստ Իսրայելի՝ այդ գործողություններն իրականացվել են ի պատասխան Իրանի աջակցությունը վայելող խմբավորման կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։
Իսրայելը մերժել է հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու կոչերը, մինչդեռ «Հեզբոլան» շարունակել է հարձակումները իսրայելական դիրքերի վրա, այդ թվում՝ պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնց հետևանքով այս շաբաթ իսրայելացի զինծառայողների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ: