Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածներից Լիբանանում վերջին մեկ օրում 37, պատերազմի սկզբից` 2988 մարդ է զոհվել

Իսրայելի օդուժի թիրախում Լիբանանի Ալ-Քլայլա գյուղն է, 16-ը մայիսի, 2026թ.
Իսրայելի օդուժի թիրախում Լիբանանի Ալ-Քլայլա գյուղն է, 16-ը մայիսի, 2026թ.

Վերջին մեկ օրում Լիբանանի հարավարևելյան շրջաններին Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 222-ը վիրավորվել են, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը:

Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ահաբեկիչներին, հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։

Անցնող շաբաթվա վերջին Վաշինգտոնում անցկացված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 45 օրով երկարաձգել հրադադարը:

Լիբանանի տարածքին Իսրայելի հարվածները հաջորդեցին Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման կողմից մարտի 2-ին Իսրայելի վրա հրթիռներ արձակելուն:

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված քաղաքացիների թիվը հասել է 2 հազար 988-ի, վիրավորներինը՝ 9 հազար 210-ի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է X-ում Լիբանանի առողջապահական գերատեսչության հրապարակած ամփոփագրում:

XS
SM
MD
LG